Վիճաբանություն հարևանների միջև
Մարտի 12-ին, ժամը 08.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի դրսային մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.00-ին, վիճաբանության ժամանակ, հարևանի՝ 1957 թ. ծնված Հրանտ Խ.-ի կողմից դանակահարվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 10.10-ին Հրանտ Խ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: