Վիճաբանություն Կիևյան փողոցում
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել 56-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.10-ին, Կիևյան փողոցի 12 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ տաքսու վարորդը բռունցքով հարվածներ է հասցրել իր գլխին և դանակով ծակել բազուկը՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը Երևանի Պարույր Սևակ փողոցի 48-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 22.05-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: