ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն՝ մահվան ելքով

Վիճաբանություն՝ մահվան ելքով

Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ճակատի սալջարդ վերքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: