ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն և դանակահարություն Արարատ քաղաքում

Վիճաբանություն և դանակահարություն Արարատ քաղաքում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.25-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու սալջարդով բուժօգնության է ընդունվել 32-ամյա մի տղամարդ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ նա վնասվածքը ստացել է ժամը 02.00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցում մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Վանաշեն գյուղի 31-ամյա բնակիչը դանակահարել էր Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդուն:
Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները ժամը 07.50-ի սահմաններում Վանաշեն գյուղի տներից մեկում 31-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Արարատի բաժին:
Խուզարկությամբ հանցագործության գործիք դանակը, որի վրա արնանման հետքեր կային, հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: