1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ. պարեկները հայտնաբերել են կասկածվողին

Հունիսի 7-ի ցերեկը, ժամը 2․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ստացվում է հաղորդում: Ահազանգել էին, որ Մաշտոցի պողոտայում վիճաբանություն է` բազմաթիվ երիտասարդների մասնակցությամբ: Հնարավոր հետևանքները կանխելու նպատակով բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր, տեղյակ պահվեցին նաև տարածքում ծառայող պարեկները:
Մինչ ոստիկանների ժամանելը վիճաբանությունն ավարտվել էր, և, ինչպես շուտով պարզվեց, դանակահարությամբ:
Դեպքի վայր հասած պարեկները նկատել էին վիճաբանողներից մի քանիսին, որոնցից երկուսը փախել էին: Հետապնդումը կարճ էր տևել. Կորյունի փողոցում պարեկները նրանց բռնել էին և բերման ենթարկել Կենտրոնական բաժին: Մինչ այդ արդեն պարզվել էր, որ փախչող 17-ամյա երիտասարդներից մեկը դանակով խփել էր 18-ը չբոլորած մի տղայի: Այդ մասին տեղեկություն ստացվեց նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից, որտեղ տուժածը տեղափոխվել էր: Հայտնեցին, որ ախտորոշվել է «կրծքավանդակի կտրած-ծակած վերք»: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր հաղորդում և բացատրություն տալու:
Կենտրոնական բաժնում պարզվեց՝ թե ով է դանակահարողը: Հայտնաբերվեց ու առգրավվեց նաև դանակը: Վիճաբանության պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են: