Վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածք պատճառելով
Հուլիսի 11-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է բերվել 32-ամյա երիտասարդ: Ըստ հարազատների՝ նա վնասվածքը ստացել էր Մյասնիկյան գյուղի իրենց դաշտում ծառից աստիճանի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Բաղրամյանի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի դաշտերում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառել էր 32-ամյա համագյուղացին:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 13-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: