ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2023 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2023 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 477 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 144 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 103,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 25,
- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 5,
- ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 10:
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 45 նյութեր: Դրանցից
1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել,
44 նյութերի շրջանակներում նախաձեռնվել են 58 քրեական վարույթներ։
• 6-ը կարճվել են,
• 33-ը գտնվում են նախաքննության փուլում,
• 16-ը միացվել են,
• 3-ն ուղարկվել են դատարան, գտնվում են դատաքննության փուլում։
2023 թ. 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 18 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 17 նյութ:
Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 17 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 2 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 11-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
Միաժամանակ, որոշվել է ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։