ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2019 թ․ 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2019թ․ 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 291 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 53 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 20,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 32,
- ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 1:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 10 նյութեր: Դրանցից
- 3-ը քննարկման փուլում են,
- 1-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
- 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ