ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նվազում երեք ուղղությամբ․ 2022 թվականի վթարների, զոհերի և վիրավորների վիճակագրություն

23.01.2023 15:00 Տարի

2022 թվականին, 2021-ի համեմատությամբ, հանրապետությունում վթարների քանակը նվազել է 296-ով, վիրավորներինը՝ 544-ով, զոհերինը՝ 47-ով: Այսինքն՝ երեք ուղղությամբ էլ նվազում է արձանագրվել։ Սա ամենատպավորիչ ցուցանիշն է վերջին մի քանի տարվա ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին 22,825-ով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, հետևաբար՝ երթևեկությունն ավելի է ծանրաբեռնվել:
Այնինչ 2021 թվականին, 2020-ի համեմատությամբ, վթարների քանակը 588-ով, վիրավորներինը՝ 853-ով, զոհերինը՝ 20-ով ավելի է եղել:
Դրական վիճակագրությունը ոչ թե պատահականության, այլ մի շարք իրավական, համակարգային և գործնական վերափոխումներ կյանքի կոչելու արդյունք է։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի պարեկային ծառայության ներդրումը նախ մայրաքաղաքում, ապա՝ Շիրակի և Լոռու մարզերում։ Նորաստեղծ ծառայությունը, հաղթահարելով գործնականում ծագած խնդիրները, կարողացավ արդյունավետ հսկողություն իրականացնել ամենաինտենսիվ երթևեկությունն ունեցող մայրաքաղաքում, ապա հանրապետության մյուս խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Միաժամանակ ապահովվեց Լոռու և Շիրակի մարզերի միջպետական ու միջհամայնքային ճանապարհների երթևեկության անվտանգությունը։ Պարեկների արդյունավետ ծառայության մասին վկայող վիճակագրությունը, հատկապես ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու առումով, առանձին թեմա է, որին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։
Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակագրությունը տարեցտարի դրական առումով ավելի տպավորիչ կդառնա, եթե յուրաքանչյուր ոք գիտակցի, որ մեքենան անսթափ վարելը, սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհները չթույլատրվող հատվածներով անցնելը և այլ կոպտագույն խախտումները վտանգում են և՜ իրավախախտի, և՜ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հիշե՜ք, ճանապարհային երթևեկության անվտանգությունը բոլորիս պարտականությունն է և կախված է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումից։