ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վկայականներ դասընթացների մասնակիցներին

Վկայականներ դասընթացների մասնակիցներին

Ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում ապրիլի 9-ից մայիսի 31-ը Միացյալ Թագավորությունից ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը ոստիկանության կրթահամալիրում անցկացրեց վերապատրաստման երեք դասընթաց` «Գնահատման սկզբունքները եւ կիրառումը», «Դասավանդման ժամանակակից մոտեցումները», «Դասավանդման գործընթացի արդյունավետ ղեկավարման նպատակով որակի ապահովման գործընթացի կիրառումը» թեմաներով: Ոստիկանության կրթահամալիրի 14 աշխատակիցներ միջազգային փորձագետի օգնությամբ ուսումնասիրեցին եվրոպական երկրների ուսումնական հաստատություններում գործող գնահատման մոդելները, ոստիկանական կրթության ու վերապատրաստման ոլորտներում կիրառվող մեթոդները եւ այլն... 
Հունիսի 5-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ մասնակցության վկայականների շնորհման արարողությունը: Վկայականները հանձնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցությունը եւ մասնավորապես` վերապատրաստման դասընթացները: