1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

15.10.2015 18:30 Եռամսյակ

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը:
Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ինքը և շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Արտաշյանը հանգամանորեն ներկայացրեց մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հաշվետու ժամանակաշրջանում Վայոց ձորի մարզի տարածքում պահպանվել է կայուն և վերահսկելի օպերատիվ իրավիճակ: Ոստիկանության մարզային վարչությունը և նրա ենթակա ստորաբաժանումները հիմնականում կատարել են իրենց առջև դրված խնդիրները, պատշաճ կերպով ապահովել հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունը:
Մարզի ոստիկանությունը հանցագործությունների նախականխման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկել է համապատասխան կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ արձանագրվել է հանցագործության դեպքերի 14-ով կամ 9,7 %-ով նվազում: Գրանցված 131 դեպքերից բացահայտվել են 124-ը, չի բացահայտվել 7 - ը: Բացահայտումը կազմել է 94.7 %, ինչը միջին հանրապետականից բարձր է 17.9 %-ով:
Հաշվետու ժամանակաշրջանում հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:
Օպերատիվ խորհրդակցությունը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից 2015 թ. ինն ամիսներին իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատել է «բավարար»:
Խորհրդակցության ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ և նշվել են 2015 թ. հետագա ժամանակահատվածի հիմնական խնդիրները: