ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանել և հարվածել են իրար

Հունիսի 8-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկում վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու համար, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Էմիլ Ս.-ին, որի քթին առկա էր վնասվածք, 1978 թ. ծնված Ավետիս Ղ.-ին, 1989 թ. ծնված Նորայր Հ.-ին և 1985 թ. ծնված Սերգեյ Կ.-ին:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: