Վնասել են Մհեր Մկրտչյանի արձանը
Սեպտեմբերի 28-ին  տարբեր ինտերնետային կայքերում տեղադրվել է հաղորդագրություն, որ  սեպտեմբերի 27-ին վանդալների կողմից  վնասվել է Երևան քաղաքի  Աբովյան փողոցում գտնվող  «Մոսկվա» կինոթատրոնի  հարևանությամբ  տեղադրված  Մհեր Մկրտչյանի  արձանը:
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 27-ին անհայտ անձը վնասել է Մհեր Մկրտչյանի  արձանը:
Հանգամանքները և նյութական  վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					