ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածք պատճառողը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 20-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1990  թ. ծնված Աղասի Ա.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ և նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Աղասի Հ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1993 թ. ծնված Արեն Զ.-ն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.55-ին, Արեն Զ.-ն կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: