ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապակե տարայով խփել էր երիտասարդի գլխին՝ պատճառելով վնասվածք

Ապակե տարայով խփել էր երիտասարդի գլխին՝ պատճառելով վնասվածք

Հուլիսի 4-ին, ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Սարի թաղի 41-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ գարեջրի ապակե տարայով խփել էր 33-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի բաժին տանելու ժամանակ նրա գրպանից գետնին է ընկել գաղտնի փականով դանակ: Ժամը 00.45-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 33-ամյա երիտասարդը դիմել է բուժօգնության: Նրանից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: