Լինգով խփել և մարմնական վնասվածք էր պատճառել համաքաղաքացուն
Նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդուն լինգով խփել և մարմնական վնասվածք էր պատճառել 36-ամյա համագյուղացին: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Բերդի քննչական բաժին:
Տավուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 50-ամյա տղամարդը դանակով խփել և մարմնական վնասվածք էր պատճառել միջադեպի մասնակից 24-ամյա երիտասարդին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: