ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքը ստացել է ավտոմեքենայով մետաղացանցին բախվելու հետևանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

21.03.2018 12:01 ՃՏ պատահարներ
Վնասվածքը ստացել է ավտոմեքենայով մետաղացանցին բախվելու հետևանքով  (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 20-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ. նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց շենքի մուտքի աստիճաններին վայր ընկելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է մարտի 20-ին, ժամը 00.30-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց մետաղյա ցանցին բախվելու և ծնոտով ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:



`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: