ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքներ պատճառողը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Արզնի գյուղից  բուժօգնության է տեղափոխել 1956 թ. ծնված  Ազատ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, իրենց տան դարպասի մոտ անհայտ անձը սուր-կտրող գործիքով հարվածել է իրեն և պատճառել  վնասվածքներ:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք հրավիրված 1956 թ. ծնված Ստեփան Մ.-ն խոստովանել է, որ Ազատ Հ.-ի տան դարպասի մոտ եղունգկտրիչ դանակով  նրան հարվածել է ինքը:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: