ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքներ պատճառողին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում

Ապրիլի 16-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Հարություն Կ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի`  նա  ի վիճակի չի եղել հաղորդում տալու: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող կրթահամալիրի   բացօթյա մարզադաշտի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դեռևս չպարզված կտրող-ծակող առարկայով Հարություն Կ.-ին հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: