Մարմնական վնասվածքներ էին պատճառել իրար
Մարտի 6-ին, ժամը 07.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ եղբոր որդին ինչ-որ առարկայով խփել է իր գլխին, ինքն էլ որսորդական հրացանից կրակել է նրա վրա: Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 06.00-ի սահմաններում եղբոր որդին, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով, եկել է իր բնակության վայր և ինչ-որ առարկայով խփել իր գլխին՝ պատճառելով վնասվածք, ինչից հետո ինքը իր «ԻԺ-58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքնություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: