ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքներ՝ պայթյունի հետևանքով

Հունիսի 12-ին, ժամը 19.20-ին,  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Չուխաջյան 34 շենքի թիվ 13 բնակարանից հիվանդանոց է տեղափոխվել 1935 թ. ծնված Համբարձում Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ  վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբում անհայտ առարկա քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: