Վիճաբանություն շենքի մոտ
16.02.2016 09:55
Մարմնական վնասվածք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 147 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ալեքսանդր Բ.-ին և ներկայացրել 1986 թ. ծնված Վարազդատ Դ.-ին:
Պարզվել է, որ նշված շենքի մոտ Ալեքսանդր Բ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Վարազդատ Դ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: