Վստահությունը չարաշահելով
06.09.2013 12:27
Խարդախություն
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսին, 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն, վստահությունը չարաշահելով, 1959 թ. ծնված Աշոտ Մ.-ից խաբեությամբ վերցրել է 100.000 դրամ, որի դիմաց պարտավորվել է տալ 500 լ դիզվառելիք, սակայն մինչ օրս չի վերադարձրել:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արեն Ղ.-ն Էջմիածին քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: