Վարորդը 4-ամյա տղային տեղափոխել է հիվանդանոց
02.05.2015 11:32
ՃՏ պատահարներ
Մայիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Դաշտավան գյուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի:
Վարորդը փոքրիկին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: