ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է

25.05.2020 10:24 ՃՏ պատահարներ
Ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 10-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 100-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21099» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21099-ի» 51-ամյա վարորդը` Հայրապետ Բեգլարյանը, մահացել էր:
Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ 21099» ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ 21-ամյա Ստեփան Բեգլարյանը, մահացել է:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: