Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին
13.03.2017 15:44
ՃՏ պատահարներ
Մարտի 11-ին, ժամը 10.10-ին, «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1926 թ. ծնված Ժաժկով Կիրակոսյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.20-ին, Ժ. Կիրակոսյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: