ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացավ ոստիկանություն

15.05.2015 12:32 ՃՏ պատահարներ

Մայիսի 14-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստավել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա քաղաքացուհի:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան Կ. Ուլնեցու փողոցի թիվ 62/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: