Վրաերթի ենթարկված տղամարդը 7 օր անց հիվանդանոցում մահացավ
17.09.2015 09:56
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1986 թ. ծնված Արսեն Դ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով 1939 թ. ծնված Հակոբ Հակոբյանին վրաերթի ենթարկելու մասին:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 9.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 6.30-ին Հ. Հակոբյանը մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: