Խարդախության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Վարդենիսում
21.08.2015 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի և Վարդենիսի բաժինների ծառայողները Վարդենիս քաղաքի Մռավյան փողոցում հայտնաբերել են 1974 թ. ծնված Մարիամ Մ.-ին, ով հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: