Վրաերթ Մասիսի Հերացու և Հանրապետության փողոցների խաչմերուկում
Մայիսի 25-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Հերացու և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: