ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաստանում ԱՄՆ իրավական հարցերով կցորդի գրասենյակի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանում ԱՄՆ իրավական հարցերով կցորդի գրասենյակի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 6-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Վրաստանում ԱՄՆ իրավական հարցերով կցորդի գրասենյակի պատվիրակությանը՝ Դամիան Բրիկոյի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը նշեց, որ կարևորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև համագործակցությունը, որն այսօր էլ շարունակում է գործել ակտիվ և արդյունավետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դամիան Բրիկոն իր հերթին ներկայացրեց Վրաստանում ԱՄՆ նորանշանակ իրավական կցորդ Քեթի Քանինգին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման հետ կապված հարցերը: