Վրաերթ Արզումանյան փողոցում
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արզումանյան փողոցի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը նույն օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: