Վրաերթ Ծիծեռնակաբերդի խճուղում
Հունվարի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» հիպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
