Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացավ ոստիկանություն
25.02.2015 18:50
ՃՏ պատահարներ
Փետրվարի 24-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շահումյանի 7-րդ և 4-րդ փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Հոնդա Օդիսեյ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: