Վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվել է
20.09.2013 13:55
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, պարզվել է, որ վրաերթը կատարել է 1986 թ. ծնված Հայկ Հ.-ն` «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: