ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

29.08.2013 12:36 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 24-ին, ժամը 17.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել   մի քաղաքացու և դիմել փախուստի: 
Օգոստոսի 24-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 63-ամյա  մի բնակիչ, որը հայտնել է, որ Ագաթանգեղոս փողոցում վայր է ընկել: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121»-ի վարորդը` 1962 թ. ծնված  Մխիթար Պ.-ն, վրաերթի է ենթարկել  հիվանդանոց տեղափոխված տղամարդուն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 28-ին, ժամը 20.40-ին, Մխիթար Պ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: