Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը` մեղայականով
19.05.2014 12:34
ՃՏ պատահարներ
Մայիսի 17-ին, ժամը 02.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 56 տան մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու և դեպքի վայրից դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, մեղայականով բաժին ներկայացած 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: