Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը` Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 24-ամյա բնակիչը, քաղաքացուն վրաերթի էր ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 22-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: