Վրաերթ հետընթաց կատարելիս
Մայիսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական փողոցի թիվ 58 շենքի բակում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու և բախվել վերջինիս «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: