Վրաերթ Պռոշյան փողոցում
31.07.2013 12:14
ՃՏ պատահարներ
Հուլիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան փողոցի թիվ 13 տան մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.45-ին, ոստիկանություն է ներկայացել «Մերսեդես Բենց»-ի վարորդը և հայտարարել է, որ ինքն է կատարել նշված վրաերթը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: