ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ և ավտոմեքենաների բախումներ

13.03.2015 18:00 ՃՏ պատահարներ

Մարտի 12-ին, ժամը 17.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներոով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 16.45-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, Երևանի Հ. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: