Վրաերթ և բախում Բագրատունյաց փողոցում
Ապրիլի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որից հետո նշված ավտոմեքենայի հետնամասին է բախվել «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենա:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: