Վրաերթ և բախում
09.11.2012 10:22
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 9-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ, այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: