ԼՐԱՑՎԱԾ. Վրաերթ Աբովյանում. 79-ամյա տղամարդ է մահացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ` 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը:
02.08.2018, ժ. 19:01
02.08.2018, ժ. 12:57
Օգոստոսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա Լեւոն Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: