Վրաերթի ենթարկված կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է
02.10.2017 10:47
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, 1977 թ. ծնված Նվեր Խ.-ն, վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Պտղունք գյուղի թիվ 83 տան դիմաց, վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Արմենուհի Գ.-ին և 1949 թ. ծնված Հռիփսիկ Մկրտչյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրանց հիվանդանոց:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հռիփսիկ Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: