Վրաերթի ենթարկված կանայք մահացել են
03.05.2021 10:17
ՃՏ պատահարներ
Մայիսի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 53-ամյա Անահիտ Եղիազարյանին և 60-ամյա Անուշիկ Կարապետյանին, որոնք մահացել են: Վարորդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: