ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Վրաերթ կատարած և պատահարի վայրից հեռացած վարորդները հայտնաբերվել են

03.05.2023 12:38 ՃՏ պատահարներ
Վրաերթ կատարած և պատահարի վայրից հեռացած վարորդները հայտնաբերվել են

Ապրիլի 30-ին հաղորդվել էր Երևանի Շինարարների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1947 թ. ծնված կնոջը վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը:
Անհայտ մեքենայի վարորդի կողմից հաջորդ վրաերթը մայիսի 1-ին էր: Երևանի Այվազովսկու և Նոր Արեշի 22-րդ փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի էին ենթարկվել 17-ամյա երկու պատանի: Վարորդը պատահարի վայրից փախուստի էր դիմել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը:Նա մայիսի 2-ին ներկայացել է ոստիկանության ՃՏՊ բաժին և ցուցմունք տվել:
Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: