Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է
04.07.2020 14:10
ՃՏ պատահարներ
Հուլիսի 3-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի 19/21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41 և 42-ամյա երկու քաղաքացու։ Նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Ճանապարհին 41-ամյա Արթուր Շադինյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: