ԼՐԱՑՎԱԾ. Հասրաթյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հետքերով
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21014»-ի 47-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Սուսաննա Գաբրիելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո «Աուդի»-ի անհայտ վարորդն է վրաերթի ենթարկել՝ պատճառելով մահ և պատահարի վայրից հեռացել է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 2-ին կամավոր բաժին է ներկայացել Աշտարակ քաղաքի 54-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
04.11.2019 14:42
Վրաերթի ենթարկված կինը մահացել է
Նոյեմբերի 2-ին, ժամը 07.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: