1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վրաերթ Մեծամորում. 2 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել

05.01.2018 11:19 ՃՏ պատահարներ

Հունվարի 4-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր-Երևան ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետևանքով մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.10-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին` Մեծամոր քաղաքի «Սգո սրահի» դիմաց, «Մերսեդես Ե-280»-ի վարորդ 1963 թ. ծնված Ալեքսան Մ.-ն վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Սուսաննա Գրիգորյանին, 1979 թ. ծնված Գրետա Ղ.-ին, 1977 թ. ծնված Իռա Շ.-ին և 1973 թ. ծնված Նաիրա Աղաջանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Սուսաննա Գրիգորյանը, Գրետա Ղ.-ն և Իռա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 20.00-ին Ալեքսան Մ.-ն իքնակամ ներկայացել է բաժին:
Հունվարի 5-ին՝ ժամը 00.30-ին, Սուսաննա Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: